03.10.2012 14:41

Հերթական ահաբեկչությունը Հալեպում. Առնվազն 30 զոհ

Հերթական ահաբեկչությունը Հալեպում. Առնվազն 30 զոհ

Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում 3 ուժգին պայթյուն է որոտացել, հայտնում է լիբանանյան «Ան-Նաշրա» լրատվական գործակալությունը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով 30 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել:

«Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստակայանի փոխանցմամբ՝ պայթյունները որոտացել են Հալեպի Սաադալա Ալ-Ջաբի կենտրոնական հրապարակի հարևանությամբ, ինչի հետևանքով հիմնահատակ ոչնչացել է քիչ հեռու գտնվող Սպայի տունը: