03.10.2012 14:44

Իվանիշվիլին խոստանում է ամբողջովին փոխել կառավարության կազմը

Իվանիշվիլին խոստանում է ամբողջովին փոխել կառավարության կազմը

Խորհրդարանական ընրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ «նոր կառավարության կազմում չի լինի նախկին կառավարության ոչ մի անդամ, կառավարությունը կձևավորվի մեր դաշինքի ուժերով»: «Ոչ Վանո Մերաբիշվիլին (գործող վարչապետը), ոչ էլ ներկա կառավարության մյուս անդամները չեն հայտնվի մեր կառավարության կազմում»,-ասել է նա: Գործող վարչապետի անունը շեշտվել է այն պատճառով, որ տեղական մի շարք ԶԼՄ-ներ և քաղաքագետներ հայտարարել են, թե Մերաբիշվիլին վերջին տարիներին լավ հարաբերություններ է պահպանել Իվանիշվիլիի հետ: Վերջինս էլ, իր հերթին, հայտարարել էր, թե Մերաբիշվիլիին համարում է «Սահակաշվիլիի թիմի ամենաաշխատունակ, ամենահավասրակշռված ու կայուն անդամը»: Սակայն վերջին շաբաթներին Իվանիշվիլին հաճախ էր շեշտում, որ «Վրացական երազանքի» թիմում «կան Մերաբիշվիլիից ավելի փորձառու և գիտակ կադրեր»: