03.10.2012 15:36

Միանգամից երկու խմբավորում պատասխանատվություն են վերցրել Հալեպի պայթյունների համար

Միանգամից երկու խմբավորում պատասխանատվություն են վերցրել Հալեպի պայթյունների համար

«Ջեբհատ ան-Նուսրա» և «Մաջլիս աս-Սաուրի» ահաբեկչական խմբավորումները իրենց վրա են վերցրել այսօր Հալեպում տեղի ունեցած երկու պայթյունների պատասխանատվությունը, այս մասին են հաղորդում համաշխարհային լրատվամիջոցները:

Այս խմբավորումների մասին շատ քիչ բան է հայտնի, հիշեցնում է «Ռիա-Նովոստի» գործակալությունը: Մասնավորապես՝ «Մաջլիս աս-Սաուրին» բազաներ ունի Լիբանանում և խմբավորման կազմում քիչ թիվ չեն կազմում պաղեստինցիները:

Հիշեցնենք, որ Հալեպում այսօր 3 ուժգին պայթյուն էր որոտացել, որոնցից, նախնական տեղեկությունների համաձայն, 30 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել: