03.10.2012 15:57

Հրանտ Բագրատյան. Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու են մարդիկ հեռանում երկրից

Հրանտ Բագրատյան. Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու են մարդիկ հեռանում երկրից

«2005 թվանանին Սահմանադրության մեջ հայտվում է 83.3 կետ, ըստ որի՝ գների կայունության համար պատասխանատուն Կենտրոնական բանկն է, վստահ եմ, հանրապետության նախագահը այժմ մղկտում է այդ դրույթի համար: Աշխարհում ոչ մի տնտեսական վերլուծությամբ չի սահմանվում, որ գների կայունությունը ապահովում է միայն ԿԲ-ն: Պարզ է, որ նման դրույթի առկայության պարագայում, բնականաբար, ԿԲ-ն պետք է լկտիանա»: Այդ մասին այսօր, հոկտեմբերի 3-ին, հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած իր ելույթում Կենտրոնական բանկի բյուջեի կատարողականի հաշվետվությանը:
Նրա պնդմամբ՝ ԿԲ-ն ԱԺ-ում որերորդ տարին հայտարարում է, թե 12 ամսվա գնաճը կազմել է 4,7%, այն դեպքում, երբ բյուջեում սահմանված է 5,5%, այսինքն, ըստ իրենց՝ հիմանական առաքելությունը կատարված է:
«ԿԲ-ն չի կատարել, քանի որ հանրապետությունում գնաճը 2011-ին եղել է 7,7%, սա վիճվարչության տվյալն է, որին նույնպես չեմ հավատում, քանի որ համարում եմ միջին գնաճ: Երբ քննարկման ժամանակ հարց բարձրացրի, ֆինանսների նախարարն ասաց, թե որոշ բանկեր այդպես են ընտրում: «Որոշ բանկերով» չի, չի կարելի ամեն անգամ տալ այն պատասխանը, որը ձեզ է հարմար: Կասեմ ավելին, որոշ երկրներում ԿԲ-ն էլ վերահսկողություն չի իրականացնում, ո՞վ է տեսել, որ ԿԲ-ն և կարգադրի, և վերահսկի»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ սխալ է գնաճ ներկայացնել տասներկու ամսով, քանի որ այդ դեպքում ստացվում են միջին գնաճի տվյալներ:
Ըստ նրա՝ իշխանությունը, փաստորեն, հեշտությամբ կարողանում է ներկայացնել գնաճի այն թիվը, որն իրեն նպատակահարմար է: Որպես օրինակ՝ անցյալ տարի ներկայացրած նախանցյալ տարվա գնաճի տոկոսը 8,7 էր, իսկ ԿԲ-ն նորից ներկայացրեց 4,5%: Ընդ որում՝ 2011 թվականին բյուջեի եզրակացության համաձայն՝ գներն աճել են 7,7%, իսկ աշխատավարձը՝ 5,9%, ըստ Բարգրատյանի՝ փաստորեն ապրել ենք խոստովանությամբ:
«Վերջին երկու տարում գնաճը 8,7%-ից իջնում է 2,5%, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6-ից դառնում է 8%: Հիմա հասկանո՞ւմ եք, թե մարդիկ ինչու են գնում երկրից՝ 8% տնտեսական աճի պարագայում: Տեսե՞լ եք մի երկիր, որի տնտեսությունը աճած լինի 4,6%, բնակչությունը պաշտոնապես պակասած լինի 2,7%-ով, այնուամենայնիվ դիտվի 7,7% գնաճ: Ինչպե՞ս կարելի է այս ամենը անել. ունենալ տնտեսական անկում, ցույց տալ տնտեսական աճ: Սրանով էլ զբաղված են վարչապետն ու ԿԲ ղեկավարությունը»,- նշեց պատգամավորը:
Ըստ նրա դիտարկման՝ 2011թվականին, ըստ աուդիտորական կազմակերպության տվյալների՝ ԿԲ-ի շահույթը կազմել է 463 մլն դրամ, մինչ այդ մի քանի տարի ԿԲ-ն վնասով է աշխատել: Տվյալ հաշվետվության մեջ բերված է 19,3%, որն աշխարհի 193 պետությունների մեջ ամենավատ ցուցանիշն է:
«Հայտարարում եք, թե մրցակցության ցուցանիշով դարձել ենք 82-րդը, իսկ ինչի՞ չեք ասում, որ 5 տարի առաջ 74-րդն էինք, իսկ 2001-ին՝ ընդհանրապես 60-րդը»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը: