03.10.2012 16:09

Սահակաշվիլիի մամլո ծառայությունը չի մեկնաբանում Իվանիշվիլիի կոչը նախագահի հրաժարականի մասին

Սահակաշվիլիի մամլո ծառայությունը չի մեկնաբանում Իվանիշվիլիի կոչը նախագահի հրաժարականի մասին

Վրաստանի նախագահի մամլո ծառայությունում չեն մեկնաբանում Բիձինա Իվանիշվիլիի կոչը Միխաիլ Սահակաշվիլիին, որում ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» շարժման առաջնորդը նախագահից պահանջում է հրաժարական տալ, հաղորդում է apsny.ge կայքը:

Անդրադառնալով Իվանիշվիլի այս առաջարկին վրացական խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն ասել է, որ նման կոչերը խոսում են Սահմանադրության և վրացական ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին:

Լուսանկարում՝ Դավիթ Բաքրաձեն