03.10.2012 17:45

Թափառական Նիքը ոտքով անցել է ողջ Ամենրիկան

Թափառական Նիքը ոտքով անցել է ողջ Ամենրիկան

Ամերիկացի Նիք Քլեքները ոտքով անցել է ամբողջ երկիրը: Նրա «հետիոտն զբոսանքը» մեկնարկել է օգոստոսի 5-ին և տևել է 178 օր, հաղորդում է CNN-ը:

«Ես հասկացա, որ մարդիկ ավելի բարի են, քան ես առաջ կարծում էի»,-ասում է Թափառական Նիք մականունն ստացած Քլեքները, որը ողջ ճանապարհորդության  ընթացքում տեղաշարժվել է ոտքով, իրերը տեղափոխել է հատուկ սայլակի միջոցով, գիշերել է կամուրջների տակ և սնվել՝ ինչով պատահի:  Ճանապարհին գտած փողերը, վճարային տոմսերը կամ այլ արժեքավոր իրեր Նիկը բաժանել է իրեն հանդիպած աղքատներին ու տնանկներին:

Թափառական Նիքը պատմում է, որ ճանապարհորդությունն իրեն սովորեցրել է ապրել ներկայով և ուրախանալ պարզ ու առաջին հայացքից անիմաստ ու անարժեք թվացող մանրուքներով: