03.10.2012 17:49

Շուտով աշխարհի տարեց մարդկանց թիվը կգերազանցի երեխաների թվին

Շուտով աշխարհի տարեց մարդկանց թիվը կգերազանցի երեխաների թվին

Համաձայն ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի, մոտ ապագայում աշխարհում թոշակառուների թիվը կգերազանցի երեխաների թվին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ահազանգել է, որ այս դեպքում պետություններին լուրջ մարտահրավեր կնետվի առողջապահության և սոցիալական ապահովման ոլորտներում:

Բացի այդ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում շեշտվում է, որ ներկայումս ողջ աշխարհում տարեց մարդիկ ենթարկվում են խտրականության, նվաստացումների և բռնության: