03.10.2012 19:01

Ֆալկաո. Ամռանը ցանկանում էի լքել «Ատլետիկոն»

Ֆալկաո. Ամռանը ցանկանում էի լքել «Ատլետիկոն»

Իսպանական «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն խոստովանել է, որ ամռանը մտածել է թիմը լքելու եւ այլ ակումբ տեղափոխվելու մասին: Ընդ որում, դեռ մինչեւ վերջերս նա այդ տեղեկատվությունը կտրականապպես հերքում էր:

«Ամռանը մտածում էի «Ատլետիկոն» լքելու մասին: Բանն այն է, որ Չեմպիոնների լիգայում չմասնակցելու պատճառով ակումբը չի կարողանում ինձ վճարել պայմանագրով նախատեսված աշխատավարձը, սակայն երկար մտածելով, ես համաձայնվեցի սեփական պահանջների նվազեցմանը: Շատ լավ է, որ հենց այդպես վարվեցի: «Ատլետիկոյին» էլ պետք է շնորհակալ լինեմ, որ ինձ ընդառաջ գնաց եւ ամեն ինչ արեց, որ մնամ թիմում: Նման ակումբում իսկապես ցանկանում ես ապրել եւ օգուտ բերել»,- Ֆալկաոյի խոսքն է մեջբերում Marca-ն: