03.10.2012 18:57

Իվանիշվիլիի առաջին արտասահմանյան այցը կլինի Վաշինգտոն

Իվանիշվիլիի առաջին արտասահմանյան այցը կլինի Վաշինգտոն

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իր առաջին արտասահմանյան այցը կլինի Վաշինգտոն, բայց միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում կավարտվեն նախագահական ընտրությունները: Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ի առավոտյան, լրագրողների հետ հանդիպմանը  Իվանիշվիլին նաև հայտարարել է, որ իր ապագա այցի մանրամասներն արդեն քննարկել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդի հետ:

Իվանիշվիլին Վաշինգտոնից պաշտոնական հրավեր է ստացել, սակայն առայժմ հրաժարվել է այցից, քանի որ այս փուլում դեռևս շատ հարցեր կան, որոնք  պետք է լուծել Վրաստանում, բացի այդ՝ ԱՄՆ-ում նախագահական  ընտրությունների են նախապատրաստվում: