03.10.2012 19:08

ՀՀՇ-ն շնորհավորում է Վրաստանի Հանրապետական կուսակցությանը

ՀՀՇ-ն շնորհավորում է Վրաստանի Հանրապետական կուսակցությանը

Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչությունը նամակ է ուղարկել Վրաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին՝ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի լիբերալ ընկերներ, շնորհավորում ենք վրաց ժողովրդի իրական կամքն արտահայտող ընտրությունների կազմակերպման եւ իրականացման փաստի կապակցությամբ: Սա հաղթանակ է թե ընդդիմության, եւ կառավարության, ինչպես նաեւ՝ ողջ Վրաստանի համար: Վստահ ենք, որ լիբերալների մուտքը վրացական խորհրդարան կունենա մեծագույն նշանակություն ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ ողջ Հարավային Կովկասի համար: Ձեր երկիրը եւս մեկ անգամ ստեղծում է հաճելի նախադեպ մեր տարածաշրջանի համար:

Հայոց Համազգային Շարժում կուսակցության անունից ցանկանում ենք կրկին շնորհավորել ձեզ եւ մաղթել նորանոր հաջողություններ: ՀՀՇ-ն պատրաստ է շարունակել բարեկամական համագործակությունը վրացական լիբերալների հետ»: