03.10.2012 19:15

Գերմանիայի դեսպանը հետևելու է Օսկանյանի գործին

Գերմանիայի դեսպանը հետևելու է Օսկանյանի գործին

Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը ուշադիր հետևելու է Վարդան Օսկանյանի գործին: Այս մասին նա հայտարարել է այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:

News.am-ի փոխանցմամբ, Մորելը նշել է, որ տեղեկացված է Հայաստանի նախկին արտգործնախարարի գործին եւ սխալվել է Վարդան Օսկանյանը, թե ոչ, պետք է պարզի դատախազությունը: Դեսպանը հիշեցրել է անմեղության կանխավարկածի գոյության մասին:

«Վարդան Օսկանյանը պետք է կարողանա ներկայացնել իր փաստարկները եւ բացատրությունները», - ասել է դեսպանը:

Դեսպանի խոսքերով, իրենց վերաբերմունքը գործի նկատմամբ կապված է Օսկանյանի անձի հետ, ով շարունակում է կարեւոր անձ մնալ հասարակության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Ազգային Ժողովը բավարարել է գլխավոր Դատախազի՝ Վարդան Օսկանյանին գործում որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդությունը: