03.10.2012 19:43

Խուզարկություններ՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Նապոլիի» գրասենյակներում

Խուզարկություններ՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Նապոլիի» գրասենյակներում

Իտալիայի ոստիկանության՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը խուզարկություններ է կատարել «Նապոլիի» եւ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-գրասենյակներում:

Խուզարկությունները նախաձեռնել են Նեապոլի դատախազները, որոնք ուսումնասիրում են որոշ տրանսֆերների, եւ՝ մասնավորապես, ֆուտբոլային գործակալների պարգեւավճարների ֆինանսական մանրամասները: Ոստիկանության կասկածի տակ են հայտնվել նաեւ 2010/2011 մրցաշրջանում «Նապոլիի» մասնակցությամբ մի քանի հանդիպումներ: Այդ մրցաշրջանում «Նապոլին» գրավեց երրորդ տեղը եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց:

Հոկտեմբերի 3-ին ոստիկանությունը Հռոմում մոտ կես ժամ խուզարկել է ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակը: «Նապոլիի» գրասենյակում նույն գործընթացը տեւել է երկու ժամ, տեղեկացնում է Arcinfo -ն: