18.04.2013 19:36

Ռաֆայել վան դեր Վարտ. «Բավարիան» «Բարսելոնայի» դեմ շանս չունի

Ռաֆայել վան դեր Վարտ. «Բավարիան» «Բարսելոնայի» դեմ շանս չունի

«Համբուրգի» կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը գնահատել է «Բավարիայի» հնարավորությունները՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» հետ դիմակայությունում: Նրա խոսքերով, մյունխենցիները դեռ պատրաստ չեն, որպեսզի հաղթահարեն կատալոնացիների արգելքը:

«Բարսելոնայի» հետ դիմակայությունում «Բավարիան» ոչ մի շանս չունի: Կատալոնացիները պարզապես կվերցնեն գնդակը եւ դրանով ամեն ինչ կվճռվի: «Բարսան» ունի Մեսի, որը ունակ է իր թիմի առավելությունը ապահովել ցանկացած մրցակցի նկատմամբ: Այո, Բունդեսլիգան նոր բարձունքների է հասել, սակայն չեմ կարծում, որ «Բավարիան» պատրաստ է «Բարսայի» արգելքը հաղթահարելուն»,- Վան դեր Վարտի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիա»-«Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ Մյունխենում: