18.04.2013 23:19

Մխիթարյանից 27 գոլ են ակնկալում

Մխիթարյանից 27 գոլ են ակնկալում

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում քանի գոլ կխփի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հարցմանը մասնակցած 978 երկրպագուների 99.18 տոկոսը վստահ է, որ Մխիթարյանը կխփի 22 գոլ՝ կրկնելով Սերգեյ Ռեբրովի ու Մաքսիմ Շացկիխի՝ Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդը:

Երկրպագուների 20.25 տոկոսը կարծում են, որ մինչեւ առաջնության ավարտը Հենրիխն իր գոլերի քանակը կհասցնի 27-ի: 29,96 տոկոս երկրպագուներ քվեարկել են այն տարբերակի օգտին, որ Մխիթարյանը կխփի 27-ից ավելի գնդակ, հայտնում է Sport.News.am-ը:

Քա՞նի գոլ կխփի Հենրիխ Մխիթարյանն այս առաջնությունում:

27-ից ավելի            293 ձայն   (29,96 տոկոս)              

25                           210           (21,47 տոկոս)              

27                           198           (20,25 տոկոս)