19.04.2013 13:41

Անդրես Ինյեստա. Մենք չենք վախենում «Բավարիայից»

Անդրես Ինյեստա. Մենք չենք վախենում «Բավարիայից»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան անդրադարձել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դիմակայությանը:

«Բացարձակապես չենք վախենում «Բավարիայից»: Ընդհակառակը, մենք լիովին վստահ ենք մեր ուժերին: Եթե մենք անենք այն ամենը, ինչ մտահղացել ենք, ապա կհայտնվենք եզրափակիչում: Չկա ավելի հաճելի բան, քան եւս մեկ տիտղոս նվաճելը:

Սակայն ես առայժմ չեմ մտածում պարգեւների մասին, այլ միայն` կիսաեզրափակիչի: «Բավարիան» հիանալի տեմպ է հավաքել վերջին տարիներին: Նրանք հեշտությամբ հաղթեցին իրենց առաջնությունում: Մեր համար շատ ծանր է լինելու, սակայն ծանր է լինելու նաեւ մեր մրցակցի համար»,- Ինյեստայի խոսքն է մեջբերել Insidespanishfootbal-ը: