03.10.2012 20:10

Բացվեց «Հայֆեստ» թատերական միջազգային փառատոնը (լուսանկարներ, տեսանյութ)

Բացվեց «Հայֆեստ» թատերական միջազգային փառատոնը (լուսանկարներ, տեսանյութ)

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բացվեց թվով 10-րդ «Հայֆեստ» թատերական միջազգային փառատոնը: Այն բացեց «Դադադադան տենկո» ճապոնական թմբկահարների խումբը:

Ճապոնացիները Հայաստան են եկել Վրաստանից. «Լինել մայրաքաղաքում և միաժամանակ այսքան սարեր տեսնել, զարմանալի է և գեղեցիկ: Ես Արարատը տեսա և կարծում եմ, որ այն իրոք նման է մեր Ֆուձիյամային» ,-ասում են թմբկահարները:

«Հայֆեստ» փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը: Այս տարի փառատոնն անցնում է Never miss կարգախոսով, իսկ տարվա խորհրդանիշն է տարբեր լեզուներով գրած Հայֆեստ բառից ստեղծված թիրախը:

Այս տարվա մասնակիցների թվում են 25 խմբեր 17 երկրից, որոնք հանդես կգան 10 բեմերում: Փառատոնին մասնակցելու են այս տարվա Պերմ-սթրիթ բացօթյա փառատոնի մասնակիցները Պորտուգալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Այս տարի փառատոնի բոլոր արտասահմանյան ներկայացումները կլինեն անվճար:

 

Տեքստը՝ PanARMENIAN.Net-ի

Լուսանկարները՝ Սահակ Մուրադյանի (iLur.am)