19.04.2013 21:26

Հայտնի են դարձել Անգլիայի Պրեմիեր-լիգայի այս մրցաշրջանի լավագույն խաղացողի հավակնորդները

Հայտնի են դարձել Անգլիայի Պրեմիեր-լիգայի այս մրցաշրջանի լավագույն խաղացողի հավակնորդները

Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան ներկայացրել է 2012/2013 մրցաշրջանի Անգլիայի Պրեմիեր-Լիգայի լավագույն խաղացողի հավակնորդներին, հայտնում է BBC-ն:

Հավակնորդների թվում են Գարեթ Բեյլը («Տոտենհեմ»), Էդեն Ազարը, Խուան Մատան (երկուսն էլ՝ «Չելսի»), Լուիս Սուարեսը («Լիվերպուլ»), Ռոբին վան Պերսին եւ Մայքլ Քարիկը (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»):

Բացի այդ, նշվել են նաեւ ԱՊԼ-ի լավագույն երիտասարդ խաղացողի հավակնորդները. Գարեթ Բեյլ («Տոտենհեմ»), Էդեն Ազար («Չելսի»), Կրիստիան Բենտեկե («Ասթոն Վիլա»), Ռոմելու Լուկակու («Վեսթ Բրոմվիչ»), Դենի Ուելբեկ («Մանչեսթեր Յունայթեդ») եւ Ջեկ Ուիլշիր («Արսենալ»: