03.10.2012 20:55

Ջանլուկա Վիալի. «Շախտյորն» արժանի էր հաղթանակի

Ջանլուկա Վիալի. «Շախտյորն» արժանի էր հաղթանակի

Իտալիայի հավաքականի եւ «Յուվենտուսի» նախկին հանրահայտ հարձակվող Ջանլուկա Վիալին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Շախտյորի» հետ հանդիպմանը (1:1) իրեն ընդհանրապես դուր չի եկել «Յուվենտուսի» ցուցադրած խաղը:

«Հյուրերը լավ էին խաղում եւ արժանի էին հաղթանակի: Մինչ այդ «Յուվեի» դաշտի ներքո հյուրընկալված թիմերից եւ ոչ մեկը այդքան գոլային պահ չէր ստեղծել:

«Շախտյորն» ավելի լավ էր գնդակ պահում, յուրաքանչյուր ֆուտբոլիստ հստակ կատարում էր մարզչական առաջադրանքը: Բացի այդ, առաջին խաղակեսում մրցավարը պետք է 11 մետրանոց հարված նշանակեր «Յուվենտուսի» դարպասին:

«Յուվեն» ինձ հիասթափեցրեց: Ի տարբերություն «Ռոմայի» հետ շաբաթ օրը կայացած խաղի, Անդրեա Պիրլոն թույլ տպավորություն թողեց, իսկ երբ նրա մոտ խաղը չի ստացվում, տուժում է ամբողջ թիմը»,- Վիալիի խոսքն է մեջբերում Football Italia-ն: