19.04.2013 23:12

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը ծեծի է ենթարկվել հենց խաղի ժամանակ. Տեսանյութ

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը ծեծի է ենթարկվել հենց խաղի ժամանակ. Տեսանյութ

Լիբերտադորեսի գավաթի խաղարկության «Ուաչիպատո» (Չիլի)-«Գրեմիո» (Բրազիլիա) հանդիպումը (1:1) սկանդալային ընթացք է ունեցել:

Չիլիական ակումբի ֆուտբոլիստները՝ համարելով, որ «Գրեմիոյի» գլխավոր մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգոն վիրավորական արտահայտություններ է արել իրենց հասցեին, հենց խաղադաշտում ծեծի են ենթարկել նրան: Միայն ոստիկանների միջամտությունից հետո են կրքերը հանդարտվել:

Նշենք, որ Լուշեմբուրգոն բրազիլացի ամենահայտնի եւ տիտղոսակիր մարզիչներից մեկն է: Ժամանակին եղել է Բրազիլիայի հավաքականի, ինչպես նաեւ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը:

Նշենք, որ «Գրեմիոյի» կազմում բավական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Զե Ռոբերտոն: