20.04.2013 15:11

Օլեգ Ռոմանցեւ. Մովսիսյանին բարձրացրել էին Մեսիի մակարդակին

Օլեգ Ռոմանցեւ. Մովսիսյանին բարձրացրել էին Մեսիի մակարդակին

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ եւ նախագահ Օլեգ Ռոմանցը նշել է, որ թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանի նորամուտը «Սպարտակի» կազմում գերագնահատվել էր: Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբի կազմում իր առաջին խաղում Մովսիսյանը երեք գոլ խփեց «Թերեքին»: Հաջորդ չորս հանդիպումներում հարձակվողը միայն մեկ անգամ աչքի ընկավ:

«Լրագրողները նրա նորամուտը գնահատելիս չափն անցել են: Մարդուն գրեթե հավասարեցրել էին Մեսիի մակարդակին: Իսկ հետո արդեն խնդիրներ առաջացան:

Կարպինը ճիշտ վարվեց, որ նրան դադար տվեց: Եվ «Ամկարի» հետ խաղում Յուրան աչքի ընկավ: Կիրակի օրը նա ԲԿՄԱ-ի պաշտպաններին էլ հանգիստ չի տա»,- Ռոմանցեւի խոսքն է մեջբերում Спорт-экспресс-ը: 

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ԲԿՄԱ-ն Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում հանդիպելու է «Սպարտակի» հետ: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:30-ին: