20.04.2013 16:32

Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել

Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել

Ֆուտբոլասերների մեծամասնության բոլոր մտքերը այժմ սևեռված են հաջորդ շաբաթ տեղի ունենալիք Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ խաղերի վրա: Բայց ազգային առաջնություններում էլ մի շարք հզոր ակումբներ դեռևս ունեն չլուծված խնդիրներ: iLur.am-ն ավանդույթի համաձայն ձեզ է ներկայացնում եվրոպական ֆուտբոլում հանգստյան օրերին սպասվող կարևոր հանդիպումների անոնսը:

«Բարսելոնա» - «Լևանտե»

Շաբաթ, ժամը 22:00

Կատալոնցիները առանց հիմնական կազմի խաղացողների, արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ջախջախում են «Պրիմերայի» իրենց մրցակցին: Այս անգամ «Կամպ Նոույում» Վիլանովայի սաները, առանց Մեսսիի, Պիկեյի, Ալբայի, Բուսկետսի: Մեկնարկային կազմում արժե նորից սպասել Տյագոյին, Մոնտոյային, Բարտրային և իհարկե Տելյոյին: Ի դեպ, դատելով կատալոնական մամուլի հրապարակումներից, վերջին երկուսը հնարավոր է անակնկալ կերպով տեղ գտնեն նաև երեքշաբթի օրը «Բավարիայի» դեմ խաղում: «Լևանտեն» առաջնությունում որևէ լուրջ լուծելու խնդիր չունի և մեզ, ինչպես և առաջին շրջանում, սպասվում է բավականին բաց խաղ:

«Վալենսիա» - «Մալագա»

Շաբաթ, ժամը 23:59

Թե «Վալենսիան», թե «Մալագան» մրցաշրջանի սկզբից մինիմալ խնդիր ունեին՝ հաջորդ մրցաշրջանում ևս հայտնվել ՉԼ-ում, բայց նախ հայնվեց Սիմեոնեի և Ֆալկաոյի հզոր «Ատլետիկոն», իսկ մրցաշրջանի երկրորդ կեսում էլ՝ Ֆիլիպ Մոնտանյեյի «Ռեալ Սոսյեդադը»: Չմոռանանք նաև, որ դեռևս վերջնականապես պարզ չէ «Մալագայի» ճակատագիրը, եվրոպական ակումբային մրցաշարերից որակազրկման հետ կապված, որից հետո պարզ կդառնա՝ արդյո՞ք Պելեգրինին կմնա թիմում, թե ոչ: Երկու թիմերն էլ հուսով են, որ ՉԼ-ի գոտում ընթացող «Ռեալ Սոսյոդադը» վերջապես կավարտի իր արդեն 13 խաղ անպարտելի շարքը և նրանք ռեալ հնարավորություն կստանան հայտնվել իրենց ցանկալի տեղում:

«Տոտենհեմ» - «Մանչեստեր Սիթի»

Կիրակի, ժամը 16:30

«Տոտենհեմը» անցյալ տուրում բաց թողեց «Չելսիի» հետ իր հանդիպումը, քանի որ Բենիտեսի սաները «Սիթիի» հետ վիճարկելու էին գավաթի երկրորդ եզրափակչի մասնակցի հարցը: Վիլաշ Բոաշի սաները Գարեթ Բեյլի գլխավորությամբ բավականին լավ մրցաշրջան են անցկացնում, որում իրենց ցուցադրած խաղով արժանի են տեղ գտնել Անգլիայից ՉԼ-ի մասնակիցների շարքում: Իր հերթին Մանչինին ամեն տուր փորձում է հստակեցնել հաջորդ խաղաշրջանում թիմում սպասվող փոփոխությունները և հնարավորինս հետաձգել իրենց համաքաղաքացիների չեմպիոնական տոնակատարությունները:

«Լիվերպուլ» - «Չելսի»

Կիրակի, ժամը 18:50

Թիմերը մրցաշարային աղյուսակում բոլորովին տարբեր խնդիրներ են լուծում և իհարկե, հիմնական հետաքրքությունը Ռաֆա Բենիտեսի վերադարձն է «Էնֆիլդ Րոուդ» մարզադաշտ: Իսպանացին իր մարզչական կարիերայի ընթացքում գլխավորած երկրորդ անգլիական ակումբում, կարելի է ասել, վատ արդյունքի չհասավ, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի իրավիճակում նա հայտնվեց Լոնդոնում: Շատ  հետաքրքիր կլինի նաև Բենիտեսի նախընտրած հարձակվող Տորրեսի և Լուիս Սուարեսի մրցակցությունը: Ուրուգվայցին արդեն չորորդ հանդիպումն է՝ ինչ գոլի հեղինակ չի դառնում և կարող է հայտնվել նույն Տորեսի կարգավիճակում:

«Յուվենտուս» - «Միլան»

Կիրակի, ժամը 22:45

Խաղաշրջանի առաջին կեսում Միլանում տեղի ունեցած խաղը, որն ավարտվեց Ալեգրիի թիմի հաղթանակով, կարելի է համարել հենց այն կետը որից հետո նրանք սկսեցին իրենց բարձունքը դեպի ՉԼ-ի գոտի: Պաշտոնանկության վտանգի առջև հայտնված Ալեգրին ապացուցեց իր բարձր որակավորումը՝ օգտվելով նաև Բալոտելիի՝ թիմում հայտնվելուց հետո տեղի ունեցած մթնոլորտի փոփոխությունից: Թուրինում սպասվող հանդիպումը ևս մեկ հնարավորություն է «Միլանի» այս երիտասարդ կազմի համար՝ ապացուցելու իրենց մրցունակությունը հաջորդ տարիների համար: Յուվեն «Բավարիայից» կրած երկու պարտություններից հետո, այժմ շատ պարզ գիտակցում է իրենց իրական ներուժը և ամռանը ամեն ինչ կանի որպեսզի իրապես հավակնի ՉԼ-ի տիտղոսին: Իսկ մինչ այդ պետք է հաղթել «Միլանին» և ավելի մոտենալ «Սկուդետոյին»:

Կիրակի առավոտյան, ժամը 13:10-ին տեղի կունենա Ռուսաստանի առաջնության ԲԿՄԱ - «Սպարտակ» հանդիպումը, որտեղ Յուրա Մովսիսյանը հնարավորություն կունենա առաջատարի դեմ խաղում լռեցնելու քննադատներին ցույց տալ իր իրական ներուժը: