20.04.2013 17:27

«Մանչեսթեր Սիթին» աստղաբաշխական աշխատավարձ է առաջարկել Կավանիին

«Մանչեսթեր Սիթին» աստղաբաշխական աշխատավարձ է առաջարկել Կավանիին

«Մանչեսթեր Սիթին» նույնպես պայքարի մեջ մտավ «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի համար, որին հավակնում են նաեւ «Ռեալը», ՊՍԺ-ն եւ «Բավարիան»:

«Քաղաքաբնակները» մոտ են նրան, որպեսզի 26-ամյա ուրուգվայցու հետ համաձայեցնեն պայմանագրի բոլոր կետերը, համաձայն որոնց Կավանիի տարեկան աշխատավարձը կկազմի 13,3 միլիոն ֆունտ (շաբաթական՝ 256 հազար ֆունտ), հաղորդում է Daily Mail-ը:

Դա նշանակում է, որ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու դեպքում Կավանին կդառնա Անգլիայի ամենաբարձր վարձատրվող խաղացողը եւ կգերազանցի իր հնարավոր թիմակից Կառլոս Տեւեսին եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին, որոնք վաստակում են շաբաթական 250 հազար ֆունտ:

Կավանիի փոխհատուցման գինը կազմում է 52 միլիոն ֆունտ, սակայն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը հույս ունի նվազեցնել այդ թիվը: