20.04.2013 18:24

«Վոլգան» հաղթեց, իսկ Արթուր Սարկիսովը գոլի հեղինակ դարձավ. Տեսանյութ

«Վոլգան» հաղթեց, իսկ Արթուր Սարկիսովը գոլի հեղինակ դարձավ. Տեսանյութ

Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց «Մորդովիային»: «Վոլգայի» կազմում 86-րդ րոպեին՝ օգտվելով մրցակցի պաշտպանի կոպիտ սխալի, 3-րդ գնդակը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որը խաղադաշտ էր մտել երկրորդ խաղակեսում:

Այս հաղթանակից հետո «Վոլգան» վաստակեց 24 միավոր եւ զբաղեցնում է 13-րդ տեղը:

Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Մորդովիա» - «Վոլգա»՝ 1:3

Ռուստեմ Մուխամետշին, 40 – Ալեքսեյ Սապոգով, 79 (11մ), Ալեքսանդր Բելոզերով, 82, Արթուր Սարկիսով, 86