03.10.2012 22:10

Թուրքիայում սիրիական հրետանու արձակած արկից վեց մարդ է զոհվել

Թուրքիայում սիրիական հրետանու արձակած արկից վեց մարդ է զոհվել

Այսօր Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Ակչակալե քաղաքում հարեւան Սիրիայից արձակված արկի առաջացրած պայթյունի հետեւանքով վեց մարդ է զոհվել, 13-ը վիրավորվել են:

Ըստ թուրքական NTV հեռուստատեսության, սեպտեմբերի կեսերին քաղաքի վրա արդեն մի քանի արկ է ընկել Սիրիայի տարածքից, որտեղ կառավարական եւ ընդդիմադիր ուժերի միջեւ շարունակվում է բուռն առճակատումը:

Hurriyet-ի տվյալներով, միջադեպից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն կապ է հաստատել Սիրիայի արտաքին գործերի գերատեսչության պաշտոնյաների հետ՝ պարզելու համար միջադեպի պատճառները:

Ըստ թուրքական պարբերականի, այսօրվա պայթյունը առաջացրել է Ակչակալեի բնակիչների զայրույթը, որոնք հայտարարել են, որ իրենց «համբերության բաժակը լցվել է», եւ բողոքի ցույցով գնացել են Շանլիուրֆա (միջնադարյան Հայաստանի Եդեսիան-խմբ.) նահանգի նահանգապետի գրասենյակ: Նահանգապետը զրահապատ մեքենայով գաղտնի լքել է գրասենյակի տարածքը:

Hurriyet-ի թղթակցի փոխանցմամբ, քաղաքի վրաընկած երեք արկերն ամենայն հավանականությամբ արձակվել են Սիրիայի կառավարական զորքերի կողմից, քանի որ «ապստամբները նման զիինատեսակի չն տիրապետում»: