21.04.2013 00:14

Հենրիխ Մխիթարյանի համար «Շախտյորը» 40 միլիոն եվրո է պահանջում

Հենրիխ Մխիթարյանի համար «Շախտյորը» 40 միլիոն եվրո է պահանջում

Դոնեցկի «Շախտյորը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար պահանջում է 40 միլիոն եվրո, գրում է Tuttomercato-ն՝ մեկնաբանելով, թե այդ քայլով ուկրաինական ակումբը խոչընդոտում է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության առաջատար եվրոպական ակումբ: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Յուվենտուսը»: Սակայն քիչ հավանական է, որ այդ ակումբները Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուի համար այդքան վճարեն:

Մխիթարյանի պայմանագիրը «Շախտյորի» հետ նախատեսված է մինչեւ 2015թ. հունիսը: 2010թ. օգոստոսին հայ ֆուտբոլիստը Դոնեցկի «Մետալուրգից» «Շախտյոր» տեղափոխվեց 7.5 միլիոն դոլարով, հայտնում է Sport.News.am-ը: