21.04.2013 20:52

Յուրա Մովսիսյան. Վնասել եմ ծնկատակիս ջիլը

Յուրա Մովսիսյան. Վնասել եմ ծնկատակիս ջիլը

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ԲԿՄԱ-ի հետ խաղի (2:2) 46-րդ րոպեին վնասվածք ստացավ եւ լքեց խաղադաշտը:

«Ինձ նորմալ եմ զգում: Վնասել եմ ծնկատակիս ջիլը: Պետք է բուժզննում անցնեմ, որը ցույց կտա վնասվածքիս լրջությունը», Մովսիսյանի խոսքն է մեջբերում Գազետա.ռու-ն:

Մովսիսյանը մեկնաբանել է նաեւ հանդիպման արդյունքը:

«Խիստ հիասթափված ենք արդյունքից եւ մրցավարի մի շարք որոշումներից: Բայց ես հպարտ եմ մեր թիմի համար. մենք վերահսկում էինք խաղը եւ երեք միավոր էինք ակնկալում: Սակայն մի քանի վնասվածքները եւ մրցավարի ահավոր որոշումները թույլ չտվեցին հաղթանակի հասնել: Բայց սա ֆուտբոլ է եւ այլեւս ոչինչ չենք կարող փոխել»,- նշել է Մովսիսյանը: