22.04.2013 16:18

Հայ ֆուտբոլիստները` արտերկրում

Հայ ֆուտբոլիստները` արտերկրում

Անցած շաբաթ առավել աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի և Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը, ով, գրավելով «Մորդովիայի» դարպասը, դարձավ հայ ֆուտբոլիստներից միակ գոլի հեղինակը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Անժի»-«Դինամո» Մոսկվա՝ 3:3, չի մասնակցել հանդիպմանը:

Ռուսաստանի Գավաթ, ¼ եզրափակիչ «Անժի»-«Դինամո» Մոսկվա՝ 1:0, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ Ահանը» հանդիպում չի անցկացրել:

Հրայր Մկոյան, Չեխիայի առաջնություն, «Դինամո» Չեշկե Բուդեյովիցե»-«Յաբլոնեց»՝ 2:1, փոխարինվել է 90-րդ րոպեին: 

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Աստանա»-«Ակտոբե»՝ 1:2, փոխարինվել է 25 րոպեին:

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, «Սանաթ նաֆտը» հանդիպում չի անցկացրել:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն, «Լեխիա» Գդանսկ, շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի Գավաթ, 1/4 եզրափակիչ, «Շերիֆ»-«Նիստրու» Ատակի` 7:0, խաղացել է 90 րոպե:

Մոլդովայի առաջնություն, «Ռապիդ»-«Շերիֆ»`0:2, չի մասնակցել հանդիպմանը: 

Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ-«Գովեռլա»՝ 2:1, խաղացել է 90 րոպե:

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ-«Գովեռլա»՝ 2:1, փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Ուկրաինայի առաջնություն, «Դնեպր»-«Շախտյոր»՝ 1:1, խաղացել է 90 րոպե:

Ուկրաինայի Գավաթ, «Շախտյոր»-«Կարպատներ»՝ 2:1, 1/4 եզրափակիչ, չի մասնակցել հանդիպմանը:

Արթուր Եդիգարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ-«Գովեռլա»՝ 2:1, փոխարինվել է 76-րդ րոպեին:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կուբան»-«Լոկոմոտիվ»՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:

Ռուսաստանի Գավաթ, 1/4 եզրափակիչ «Զենիթ»-«Կուբան»՝ 0:0, 11մ 4-3, չի մասնակցել հանդիպմանը:

Մարկոս Պիցելլի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կուբան»-«Լոկոմոտիվ»՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:

Ռուսաստանի Գավաթ, 1/4 եզրափակիչ «Զենիթ»-«Կուբան»՝ 0:0, 11մ 4-3, փոխարինման է դուրս եկել 85-րդ րոպեին:

Էդգար Մալաքյան, Չեխիայի առաջնություն, «Դինամո» Չեշկե Բուդեյովիցե»-«Յաբլոնեց»՝ 2:1, փոխարինվել է 90-րդ րոպեին:

Զավեն Բադոյան, Բելառուսի առաջնություն, «Նեման»-ԲԱՏԵ՝ 2:1, չի մասնակցել հանդիպմանը:

Բելառուսի առաջնություն, ԲԱՏԵ-«Դինամո» Բրեստ՝ 3:2, փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին:

Մասիս Ոսկանյան, Բելգիայի առաջնություն, «Ռոսելար», շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Նորայր Ասլանյան, Հոլանդիայի առաջնություն, «Էմմեն»-«Ալմեր Սիթի»` 3:0, փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին: