04.10.2012 01:22

Բան Գի Մունը կոչ է անում Թուրքիային՝ չսրել տարածաշրջանում լարվածությունը

Բան Գի Մունը կոչ է անում Թուրքիային՝ չսրել տարածաշրջանում լարվածությունը

ՄԱԿ-ի խլխավոր քարտուղար Բան Գի Մունը կոչ է արել պաշտոնական Անկարային՝ խուսափել Դամասկոսի հետ հարաբորությւոններում լարվածության աճից:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի Ակչակալե քաղաքում Սիրիայի տարածքից արձակված հրետանային կրակի հետեւանքով հինգ մարդ է զոհվել, տասներեքը վնասվածքներ են ստացել:

«Բան Գի Մունը կոչ է արել Թուրքիայի ԱԳ նախարարին՝ բաց պահել Սիրիայի հետ հաղորդացությունը, որպեսզի թուլացվի միջադեպի կապակցությամբ առաջացած լարվածությունը», - ըստ Reuters-ի հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուվիչը:

Ավեի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն Բան Գի Մունի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե Թուրքիայի համբերությունը սպառվել է, իսկ սիրիական ճգնաժամը վերածվել է Թուրքիայի համար «իսկական սպառնալիքի»:   

Բացի դրանից, թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ԱԳՆ արտակարգ խորհրդակցության ժամանակ քննարկվել են գործխողությունների մի քանի տարբերակներ, այդ թվում՝ թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտիներ ստեղծելու գաղափարը: