04.10.2012 02:03

Մոնա Լիզայի աճյունը փնտրող գիտնականները եւս երկու ենթադրյալ «Ջոկոնդա» են հայտնաբերել

Մոնա Լիզայի աճյունը փնտրող գիտնականները եւս երկու ենթադրյալ «Ջոկոնդա» են հայտնաբերել

Մեկ տարուց ավելի Ֆլորենցիայում Լիզա Գերարդինի դել Ջոկոնդոյի աճյունի փնտրտուքով զբաղվող հնեաբանները երկու նոր կանացի կմախք են գտել: Նշենք, որ Լիզա դել Ջոկոնդոն Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի ենթադրյալ բնորդուհին է եղել: Այսպիսով, Սուրբ Ուրսուլայի անունը կրող նախկին կուսանաց մենաստանի տարածքում գիտնականների հայտնաբերած կմախքների ընդհանուր թիվը հասել է յոթի: Բոլոր հայտնաբերված աճյունները ուղարկվում են լաբորատորիա՝ փորձաքննության, որպեսզի որոշվի դրանց սեռը եւ մահվան կոնկրետ ժամանակը:

Չնայած այն բանին, որ այդ վայրում պարբերաբար նոր կմախքներ են պեղվում, իտալական լրատվամիջոցները չեն դադարում ամեն անգամ հայտարարել, որ նոր հայտնաբերված կմախքը ամենայն հավանականությամբ պատկանում են հենց Լիզա Գերարդինիին, որը վախճանվել է 1542 թվականին 63 տարեկանում:

Մինչդե, վերջնական գնահատականն այս հարցում կարող է տալ միայն հայտնաբերված աճյունների ԴՆԹ անալիզների արդյունքների համեմատությունը նշանավոր տիկնոջ ժառանգների ԴՆԹ-ի հետ: Իսկ վերջիններիս մասին որեւէ տեղեկություն, համենայնդեպս մինչ այս պահը, չկա:

Լեոնարդոյի գլուխգործոցի բնորդի վերաբերյալ կան այլ վարկածներ եւս: Դրանցից մեկի համաձայն, Ջոկոնդան Միլանի դիքս դուստր Բյանկա Սֆորցան է եղել: Բացի դրանից, կարծիք կա նաեւ, որ Մոնա ԼԻզան ոչ թե կնոջ, այլ տղամարդու դիմանկար է. հենց իր՝ Լեոնարդոյի ինքնադիմանկարը կամ էլ գեղանկարչի արվեստանոցում 1490-ից 1510-ն աշխատած Ջան Ջակոմո Կապրոտտիի դիմանկարը:

Լուսանկարը՝ © AFP/ Fabio Muzzi