24.04.2013 19:49

«Բորուսիա»-«Ռեալ». Ի՞նչ է սպասվում այսօր

«Բորուսիա»-«Ռեալ». Ի՞նչ է սպասվում այսօր

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ հանդիպումը՝ «Բորուսիա»-«Ռեալ»:

Երեկվա մյունխենյան «ողբերգությունից» հետո Իսպանիայում շատերը մտավախություն ունեն, որ Դորտմունդում էլ «Բորուսիան» ինչ որ մի նման բան անել մեկ այլ իսպանական գրանդի հետ: Բայց դա գրեթե անհնար է, որովհետեւ Մոուրինյոն այս մրցաշրջանում «Ռեալի» բոլոր ֆիզիկական, մտավոր ուժերը, տակտիկական մտահղացումները կենտրոնացրել էր միայն Չեմպիոնների լիգայի վրա՝ զոհաբերելով Լա Լիգան: Առայժմ Մոուրինյոյի սաները նախատեսված երթուղով են ընթանում: Կազմի առումով՝ խնդիր չունեն, ֆունկցիոնալ-ֆիզիկական պատրաստվածության առումով էլ ոչ մեկին չեն զիջում, այնպես որ մադրիդցիները այս խաղում նույնքան ֆավորիտ են, որքան դորտմունդցիները:

«Բորուսիայի» համար նույնպես հիանալի ստացվեց մրցաշրջանը: Բայց... մինչեւ երեկ, երբ հայտնի դարձավ, որ թիմի առաջատար Մարիո Գյոտցեն տեղափոխվելու է հենց «Բավարիա»: Ավելի վատ լուր Յուրգեն Կլոպի համար հնարավոր չէր պատկերացնել նման պատասխանատու խաղից առաջ: Որքանով դա կազդի թիմի խաղի վրա, այսօր կտեսնենք, իսկ բուքմեյքերների համար ամեն ինչ պարզ է՝ կողմերի հնարավորություները գնահատվում են հավասար:

William Hill բուքմեյքերական գրասենյակը «Բորուսիայի» հաղթանակը գնահատում է 2.62,  ոչ ոքին՝ 3.4, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 2.6 գործակցով:

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: