25.04.2013 11:08

Յուրա Մովսիսյան. Չպատժել հանցանքը նշանակում է խրախուսել այն

Յուրա Մովսիսյան. Չպատժել հանցանքը նշանակում է խրախուսել այն

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, տեղեկացնում է SportArmenia.com-ը:

«Չպատժել հանցանքը նշանակում է խրախուսել այն…

Այսօր մենք հիշում ենք 1915-ի Հայոց Ցեղասպանության զոհերին։ Կոչ եմ անում ընկերներիս ուսումնասիրել և իմանալ իմ ժողովրդի պատմության այս կարևոր էջի մասին։ Ճշմարտությունը միշտ գերակշռելու է։ Աստված պահապան…», – գրել է Մովսիսյանը։