25.04.2013 13:53

Ժոզե Մոուրինյո. Չգիտեմ, թե ինչպես հաշիվը դարձավ 1:4

Ժոզե Մոուրինյո. Չգիտեմ, թե ինչպես հաշիվը դարձավ 1:4

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Բորուսիայի» հետ Չեմպիոնների  լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպմանը (1:4):

«Բորուսիան» շատ ավելի ուժեղ էր մեզանից: Նրա խաղացողները խաղադաշտում հաղթող էին դուրս գալիս ցանկացած անհատական պայքարում, նրանք ֆիզիկապես եւ հոգեբանորեն ավելի ուժեղ էին, այնպես որ նրանց հաղթանակը լիովին արդարացի էր:

Թե ինչպես հաշիվը 1:1-ից դարձավ 4:1, ես չգիտեմ: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Մենք բավական հեշտությամբ էինք կորցնում գնդակը եւ ոչինչ չէինք կարողանում անել մրցակցի հակագրոհների հետ, նրա հետ, թե ինչպես է «Բորուսիան» պաշտպանությունից անցնում գրոհի

Մենք ամեն ինչ գիտեինք Լեւանդովսկու մասին, ամեն մի դետալ, բայց միեւնույն է, նրան պարտվեցինք երեք գնդակի տարբերությամբ: Դա խիստ հիասթափեցնում է:

Երբ մենք պարտվում ենք` արժանի չլինելով դրան, ապա դա ողբերգություն է: Երբ արդարացի ենք պարտվում, ես ընդունում եմ այն»,- ասել է Մոուրինյոն: