25.04.2013 15:43

«Բորուսիայի» երկրպագուները չեն ներում Գյոտցեին. Տեսանյութ

«Բորուսիայի» երկրպագուները չեն ներում Գյոտցեին. Տեսանյութ

«Բորուսիայի» երկրպագուները շարունակում են շատ խիստ աձագանքել այն փաստին, որ թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հուլիսի 1-ից դառնալու է «Բավարիայի» խաղացող:

Մասնավորապես, ֆուտբոլիստի Ֆեյսբուքյան էջում քննադատական կամ վիրավորական մեկնաբանությունների քանակն այնքան շատ էր, որ էջը ստիպված են եղել փակել: Բացի այդ, սոցցանցում Գյոտցեին ատող խմբեր են ստեղծվել:

Ֆուտբոլիստի փոքր եղբայրը, տարբեր տեղեկությունների համաձայն, ցանկանում է փոխել դպրոցը, քանի որ ծաղր ու ծանակի է ենթարկվում դպրոցի աշակերտների կողմից:

Բացի այդ, թիմի երկրպագուները Գյոտցեի ծնողների տան վրա ներկով վիրավորական արտահայտություններ են գրել:

Իսկ տեսանյութը Գյոտցեի դեմ ատելության եւս մեկ դրսեւորում է: