09.09.2012 12:34

Ադրբեջանական զինուժը 1600 կրակոց է արձակել ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը 1600 կրակոց է արձակել ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

Ինչպես ilur.am-ին տեղեկացրին ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից, ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ սադրիչ գործողություններին, շարունակել են  հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: