30.04.2013 19:02

Հարեւանները Մեսիին ստիպել են գնել իրենց տունը

Հարեւանները Մեսիին ստիպել են գնել իրենց տունը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հնարամիտ հարեւանների զոհն է դարձել: Մեսիի տունը գտնվում է Բարսելոնայից 20 կմ հեռավորության վրա գտնվող Կաստելդեֆելս բնակավայրում, իսկ տան հարեւանությամբ տարածքը պատկանում էր ֆինանսական խնդիրներ ունեցող մարդկանց:

Չկարողանալով մարել հիփոթեքային վարկը, հարեւանները Մեսիին առաջարկել են գնել իրենց տունը՝ հողատարածքով միասին, սակայն արգենտինացին հրաժարվել է: Դրանից հետո հարեւանները հնարամիտ քայլի են դիմել: Նրանց տանը մարդկանց ակտիվ շարժ է սկսվել: Բնականաբար, մշտական աղմուկը, ճիչերը, բարձր երաժշտությունը Մեսիին անընդհատ անհանգստացրել են: Մեսին նույնիսկ բարձր պարիսպ է շարել այդ ամենից հեռու մնալու համար, սակայն աղմուկի դեպ պարիսպն էլ է անզոր եղել: Արդյունքում, իր եղբոր՝ Ռոդրիգոյի միջոցով Մեսին պայմանավորվել է գնել հարեւանների տունը, հաղորդում է Diariogol-ը: