04.10.2012 15:26

«Բասիջ» ժողովրդական աշխարհազորի ջոկատները տեղակայվել են Թեհրանի կենտրոնում

Այսօր «բասիջ» ժողովրդական աշխարհազորի ջոկատները տեղակայվել են Թեհրանի կենտրոնական առևտրային թաղամասերում, որտեղ չորեքշաբթի օրը անկարգություններ էին տեղի ունեցել ազգային արժույթի գնողունակության կտրուկ անկման պատճառով: Տեղեկությունների համաձայն՝ անվտանգության ուժերի հետ առավել կատաղի բախումները տեղի էին ունեցել Թեհրանի երեք գլխավոր փողոցներում, որտեղ տեղակայված են ոսկու  առևտրի կրպակները և տարադրամի փախանակման կետերը: Բախումներն ուղեկցվել են ոստիկանության ավտոմեքենաների հրկիզմամբ: «Ամեն ինչ խոսում է այն մասին, որ իշխանությունները փորձում են ոչնչացնել արտարժույթի կիսապաշտոնական սև շուկան և արտարժույթի առևտուրը տեղափոխել անցյալ շաբաթ ստեղծված Արժույթի փոխանակման կենտրոններ, որոնք գտնվում են Իրանի կենտրոնական բանկի վերահսկողության ներքո»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին փոխանցել է լոնդոնյան Սիթիի մի աշխատակից:

Չորեքշաբթի օրը ամերիկյան դոլարի փոխարժեքը Իրանի ազատ շուկայում բարձրացավ մինչև 40 հազար ռիալ՝ օրվա ընթացքում կորցնելով 2,5 հազար: Մինչդեռ ուղիղ մեկ շաբաթ առաջ 1 դոլարն արժեր 24 հազար ռիալ:

«Բասիջ» ջոկատների առջև խնդիր է դրված «համոզելու միջոցով զսպել բողոքները» և «բաց պահել խանութները»: Ընդ որում՝ իշխանությունները հանձնարարել են «գործել նրբանկատորեն և զոհեր թույլ չտալ»: