30.04.2013 23:12

Տիտո Վիլանովա. Վաղը Մեսին պետք է իր ծանրակշիռ խոսքն ասի

Տիտո Վիլանովա. Վաղը Մեսին պետք է իր ծանրակշիռ խոսքն ասի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան անդրադարձել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը, որը կայանալու է մայիսի 1-ին՝ «Կամպ Նոու» մարզադաշտում:

«Հուսով եմ, որ մենք կլինենք այնպիսին, ինչպիսին կանք եւ կձգտենք «Բավարիայից» լավ խաղալ: Հասկանում ենք, որ մենք ի զորու ենք գոլ խփել, դրանում չեմ կասկածում: Բայց պետք է ոչ միայն խփել, այլ նաեւ լավ ֆուտբոլ ցուցադրել:

Ֆուտբոլիստները հասկանում են, թե ինչ ծանր խաղ է սպասվում: Մենք ներկայացնում ենք «Բարսելոնան», այդ իսկ պատճառով չի կարելի մտածել, թե ամեն ինչ ավարտված է: Եթե մենք նույնիսկ եզրափակիչ չմտնենք, ապա մրցաշարը պետք է լքենք գլուխներս բարձր: Պետք է մինչեւ վերջ պայքարենք, որպեսզի երկրպագուները մեզանով հպարտանան:

Մասկերանոն վաղը չի խաղա: Սերխիո Բուսկետսն ու եւս մի քանի խաղացող թեթեւ վնասվածքներից դեռ չեն ապաքինվել: Բուսկետսի պահով որոշում կկայացնենք մարզումից հետո:

Գիտենք նաեւ, թե որքան կարեւոր է Մեսին, մանավանդ, երբ խոսքը վերաբերում  խփած գոլերին: Որքան լավ խաղա, այնքան լավ թիմի համար: Բայց մենք չենք կարող ամբողջ պատասխանատվությունը նրա ուսերին դնել, մնացած խաղացողները նույնպես պետք է նրան օգնեն: Ակնհայտ է, որ վաղը Մեսին պետք է իր ծանրակշիռ խոսքն ասի»,- Վիլանովայի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: