01.05.2013 14:59

«Բորուսիայի» նախագահը «Ռեալի» հետ խաղի վերջում փակվել է զուգարանում

«Բորուսիայի» նախագահը «Ռեալի» հետ խաղի վերջում փակվել է զուգարանում

Դորտմունդի «Բորուսիայի» նախագահ Հանս-Յոահիմ Վատցկեն իր տպավորություններով է կիսվել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից (0:2) հետո:

«Կյանքումս առաջին անգամ ստիպված դադարեցի դիտել հանդիպումը, քանի որ վախենում էի, որ սիրտս չի դիմանա: Ես լքեցի տրիբունաները, փակվեցի զուգարանում եւ ականջներս պինդ փակեցի ձեռքերով:

Ես չեմ լսել, թե ինչպես է «Սանտյագո Բեռնաբեուն» «պայթել» երկրորդ գոլի ժամանակ, քանի որ վերադարձա խաղավարտից մեկ րոպե առաջ: Ակնհայտ է, որ մենք դրամատիկ վերջաբաններ ստեղծելու մեծ տաղանդ ունենք»,- ասել է Վատցկեն: