01.05.2013 21:09

Ֆրանկ Ռիբերի. Եթե հաղթենք երեք մրցաշարերում, ապա «Բավարիային» կարելի է համարել աշխարհի ուժեղագույն ակումբը

Ֆրանկ Ռիբերի. Եթե հաղթենք երեք մրցաշարերում, ապա «Բավարիային» կարելի է համարել աշխարհի ուժեղագույն ակումբը

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումից առաջ նշել է, որ իր թիմի՝ եզրափակիչ մտնելու հնարավորությունները գնահատում է 80 տոկոս:

«Եթե մենք հաղթենք բոլոր երեք մրցաշարում էլ (Գերմանիայի առաջնություն եւ Գավաթ, Չեմպիոնների լիգա), ապա «Բավարիային կարելի է համարել աշխարհի ուժեղագույն ակումբը: Մանավանդ, եթե հաղթենք «Բարսելոնային», որը այժմ համարվում է ուժեղագույնը: Առաջնությունում մենք արդեն ապահովել ենք մեր հաղթանակը, մնացած երկուսում մենք շատ մոտ ենք հաղթանակին, ինչպես երբեք: Միշտ երազել եմ հաղթել Չեմպիոների լիգայում եւ ամեն ինչ կանեմ դրա իրականացման համար: Առաջին խաղից հետո եզրափակիչ մտնելու մեր հնարավորությունները գնահատում եմ 80 տոկոս»,- Ռիբերիի խոսքն է մեջբերում Bild-ը: