01.05.2013 23:49

Խաղադաշտի կենտրոնում գերեզմանաթումբ է հայտնվել. Տեսանյութ

Խաղադաշտի կենտրոնում գերեզմանաթումբ է հայտնվել. Տեսանյութ

Ֆուտբոլի Սերբիայի ստորին դիվիզիոններից մեկի առաջնության «Բանյե»-«Մաչվա Շաբաչ» հանդիպումից առաջ հյուրերի երկրպագուները արտառոց ակցիա են անցկացրել: Նրանք հենց խաղադաշտի կենտրոնում ամենաիսկական գերեզմանաթումբ են պատրաստել՝ խաչով, որի վրա գրել են. «Այլ լիգա կամ այս լիգան» (հայերեն «Մահ կամ ազատություն» կարգախոսի պես մի բան. խմբ.): Երկրպագուների կարծիքով, այս ակցիան պետք է խթաներ իրենց թիմին, որը պայքարում է ավելի բարձր լիգա դուրս գալու համար:

Ուշագրավ է, որ «Մաչվա Շաբաչ» այդ խաղում հաղթեց 2:0 հաշվով: Ենթադրվում է, որ հաջորդ հանդիպումներին էլ «Մաչվա Շաբաչի» ֆուտբոլիստները գերեզամանթումբ կտեսնեն: