Մեսին կարող էր մասնակցել «Բավարիայի» հետ հանդիպմանը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին վնասվածք չի ունեցել եւ կարող էր մասնակցել «Բավարիայի» հետ Չեմպիոններ լիգայի կիսաեզրափակիչ հանդիպմանը (4:0), նշել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան:
«Մեսին իրեն լավ էր զգում «Ատլետիկի» հետ խաղում, սակայն վերջում իրեն վատ է զգացել: «Բավարիայի» հետ խաղից առաջ նա վնասվածք չի ունեցել, պարզապես զգացել է, որ կարող է վնասվածք ստանալ:
Մենք կարող էինք ռիսկի դիմել եւ Լեոյին խաղավերջում դաշտ թողնել, եթե հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն լիներ», ասել է Վիլանովան: