02.05.2013 21:52

Վլադիմիր Կլիչկո. Չէի սպասում այսպիսի բան «Բավարիայից»

Վլադիմիր Կլիչկո. Չէի սպասում այսպիսի բան «Բավարիայից»

Հանրահայտ ուկրաինացի բռնցքամարտիկ, «Բավարիայի» երկրպագու Վլադիմիր Կլիչկոն նշել է, որ այս մրցաշրջանում չէր սպասում նման փայլուն հաջողություններ մյունխենյան ակումբից:

«Ես վաղուց եմ երկրպագում «Բավարիային»: Երբ Մյունխենում էի մենամարտում, ակումբից մի քանի տղաներ գալիս էին իմ մարտերը դիտելու, այնպես որ մենք փոխադարձ համակրանք ունենք: Մյունխենցիների հաջողությունն այս մրցաշրջանում ինձ էլ զարմացրեց: Թիմի ներսում որեւէ պայքար չկա կամ նախանձ:

Կցանկանայի ընդգծել Բաստիան Շվայնշտայգերին: Նրա մյուս թիմակիցներն էլ վատը չեն: Իմ կարծիքով,  Բունդեսլիգան այսօր աշխարհի ուժեղագույն առաջնությունն է: Եվ ֆուտբոլիստների խաղամակարդակի առումով, եւ տնտեսական»,- Կլիչկոյի խոսքն է մեջբերում Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: