02.05.2013 23:02

Չավի. Այս «Բարսելոնան» ապագա ունի

Չավի. Այս «Բարսելոնան» ապագա ունի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին մեկնաբանել է «Բավարիայից» Չեմպիոնների լիգայում կրած պարտությունը (0:3):

«Մենք «Բավարիայի» հետ խաղին մասնակցեցինք իդեալականից հեռու կազմով. չկար Բուսկեստը, Աբիդալը, Պույոլը, Մասկերանոն... Խաղին պատրաստ չէր Մեսին: Իսկ դրանք կարեւոր խաղացողներ են: Իհարկե, «Բավարիայի» կարգն այսօր ավելի բարձր է:

Ենթադրում եմ, որ այս «Բարսելոնան» ապագա ունի: Ասօրվա մեր առաստաղը՝ Չեմպիոների լիգայի կիսաեզրափակչն է: Պարզ չէ, թե ինչ կլինի հաջորդ տարի: Ես, բոլոր դեպքերում, լավատեսորեն եմ տրամադրված»,- հայտարարել է Չավին: