03.05.2013 10:58

Վահագն Խաչատրյան. Բոլոր տեղամասերում մենք վերահաշվարկ ենք պահանջելու (մամուլ)

Վահագն Խաչատրյան. Բոլոր տեղամասերում մենք վերահաշվարկ ենք պահանջելու (մամուլ)

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում լուրջ խախտումների են պատրաստվում, լուրջ ուժային փորձարկումներ կարող են անել կամ ուժ կիրառել: Ես զգում եմ ընդհանուր մթնոլորտից, և բոլոր խոսակցություններից: Եվ նրանից, ինչ որ այսօր կատարվում է մեր հանձնաժողովի անդամների, վստահված անձանց հետ, երբ փորձում են նրանց հետ կապվել, ինչ-որ հարաբերություններ ճշտել, խորամանկությունների են դիմում: Ես եզրակացնում եմ, որ չի բացառվում, որ Մալաթիա-Սեբաստիայում ինչ-որ ընդհարումներ լինեն»,- «Աոավոտ»-ի հետ զրույցում ասել է ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:

Թերթի հարցին՝ պատրա՞ստ եք դիմակայելու, Վահագն Խաչատրյանն ասել է «Մենք պատրաստ ենք օրենքի շրջանակներում բոլոր ձևերով պաքարելու: Կանեն այդպես, մենք օրենքով կպաշտպանվենք, եթե տեսնենք, որ դա չի գործում' մի այլ ձև կգտնենք: Այնպես չէ, որ ձեոքներս ծալած նստելու ենք»:

Վ. Խաչատրյանն այն կարծիքին է, որ բոլոր տեղամասերում իրենք վերահաշվարկ են պահանջելու, քանի որ, ըստ նրա, առկա ընտրացուցակներն արդեն պոտենցիալ խախտումներ են պարունակում. «Եթե ցուցակները մաքրեին, Հայաստանում 2 միլիոն 600 հազար ընտրող չկա, երևանում 880 հազար ընտրող չկա»:

Թերթը հիշեցնում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավանդաբար ընտրակեղծիքների իրականացնողն ու դրանց պատասխանատուն եղել է Աժ ՀՀԿ խմբակցության օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: