03.05.2013 13:22

«Չելսին» եւ «Բենֆիկան» դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ

«Չելսին» եւ «Բենֆիկան» դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ

Ավարտվեցին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումները, որի արդյունքում եզրափակիչ դուրս եկան Լոնդոնի «Չելսին» եւ Լիսաբոնի «Բենֆիկան»:

Կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Չելսին» որեւէ խնդիր չունեցավ շվեյցարական «Բազելի» հետ: Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթելուց հետո Ռաֆայել Բենիտեսի սաները սեփական հարկի տակ արդեն 3:1 հաշվով հաղթանակ տարան: Հատկապես տպավորիչ էր «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզի գոլը, որը վերջակետ դրեց հանդիպմանը:

Իսկ ահա Լիսաբոնում իսկական ճակատամարտ տեղի ունեցավ: Տեղ-տեղ` բառի բուն իմաստով: Պայքարն անզիջում էր ու գնդակի համար մրցակիցները դաշտի ցանկացած հատվածում պատրաստ էին միմյանց չխնայել: Արդյունքում` բազմաթիվ վնասվածքները, դեղին քարտեր եւ նյարդային ընթացք:

«Ֆեներբահչեն» Ստամբուլում 1:0 հաշվով հաղթելուց հետո «Բենֆիկայի» հետ խաղի 1-ին խաղակեսից հետո շատ նպաստավոր վիճակում էր` 1:1: Եզրափակիչ դուրս գալու համար «Բենֆիկային» անհրաժեշտ էր եւս երկու գոլ խփել: 2-րդ խաղակեսում պորտուգալացիները պարզապես պաշարել էին թուրքերի տուգանային հրապարակը եւ ի վերջո կարողացան կորզել անհրաժեշտ հաղթանակը` 3:1:

Այսպիսով, Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 15-ին` Ամստերդամում:

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Չելսի» (Անգլիա) - «Բազել» (Շվեյցարիա) - 3:1

Ֆերնանդո Տորես, 50, Վիկտոր Մոզես, 52, Դավիդ Լուիզ, 59 – Մոհամեդ Սալահ, 45

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա) – 3:1

Նիկոլաս Գայտան, 9, Օսկար Կարդոսո, 35, 66 – Դիրկ Կայտ, 23 (11մ.)