05.05.2013 14:46

«1in.am»-ը բացահայտորեն կատարում է իշխանությունների պատվերը` «ստուկաչություն» անելով այլ լրատվամիջոցի դեմ

«1in.am»-ը բացահայտորեն կատարում է իշխանությունների պատվերը` «ստուկաչություն» անելով այլ լրատվամիջոցի դեմ

Այն, որ «1in.am»-ը լրատվական դաշտում իշխանության քարոզչամեքենայի դուստր ձեռնարկություններից է, գիտեն բոլորը, սակայն այն, որ այսօր` Երեւանի ավագանու ընտրությունների օրը, հենց այս լրատվամիջոցի վրա է դրված տեղեկատվական պրովոկացիաների գլխավոր առաքելությունը, պարզ է դառնում հենց այսօր:

Փաստորեն՝ ուժային կառույցների տակ աշխատող այս լրատվամիջոցի վրա «ստուկաչի» ֆունկցիա է դրված, ով այսօր պետք է «աշխատի» ոչ իշխանական ուժերի եւ առաջին հերթին` ԲՀԿ-ի դեմ: Չարչրկված գաղափար է ասել, թե  այս լրատվամիջոցի դիմակը հերթական անգամ պատռվեց:

Սակայն աննախադեպ է, որ սույն լրատվամիջոցն այն աստիճան է գործիք դարձել, որ նրան փորձում են աշխատեցնել մեկ այլ լրատվամիջոցի` տվյալ դեպքում «Կենտրոն» հեռուստաընկերության դեմ:

Ինչպիսի հանցագործություն, երբ «Կենտրոն» հեռուստաընկերությունը փորձում է նկարահանել ընտրությունների ողջ ընթացքը: Այն, որ դա լրջորեն մտահոգում է իշխանությանը, հասկանալի է,հասկանալի է նաև այն, որ լրատվամիջոցներին օբյեկտիվորեն պետք է մտահոգեր ընտրակեղծիքների եւ ընտրախախտումների ողջ պրոցեսը, այլ ոչ թե մեկ այլ լրատվամիջոցի նկարահանման փաստը:

Փաստացի՝ կարող ենք արձանագրել, որ այսօր «1in.am»-ը բացահայտորեն կատարում է իշխանությունների պատվերը` «ստուկաչություն» անելով այլ լրատվամիջոցի դեմ: Անշուշտ, մեզ համար դժվար էր արձանագրել այդ փաստը, հատկապես՝ երբ խոսքը մեկ այլ լրատվամիջոցի մասին է:

Սակայն այս եզակի եւ աննախադեպ լկտիության փաստը դժվար է չարձանագրել, հատկապես՝ երբ սույն լրատվամիջոցը փարիսեցիաբար իր ընթերցողներին ներկայանում է որպես քաղաքացիական հասարակության շահերի պաշտպանության ջատագով:

zham.am