04.10.2012 20:28

Սիրիան ներողություն է խնդրել Թուրքիայից

Սիրիան ներողություն է խնդրել Թուրքիայից

Պաշտոնական Դամասկոսը ներողություն է խնդրել թուրք-սիրիական սահմանի միջադեպի համար: Այս մասին է հաղորդում ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով Թուրքիայի վարչապետի տեղակալ Բեշիր Աթալայի խոսքերը: «Սիրիական կողմը ընդունել է իր մեղքը, ներողություն խնդրել և հավաստիացրել, որ նման բան այլևս չի կրկնվի»,- նշել է թուրք պաշտոնյան:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ակչակալե քաղաքում հարևան Սիրիայից արձակված արկի առաջացրած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել, 13-ը վիրավորվել են: 

Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС