04.10.2012 21:38

Սերգեյ Լավրովը ռուս-ամերիկյան լրտեսական սկանդալից տեղյակ չէ՞

Սերգեյ Լավրովը ռուս-ամերիկյան լրտեսական սկանդալից տեղյակ չէ՞

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը  մեկնաբանել է ԱՄՆ-ում  հօգուտ Ռուսաստանի կատարված լրտեսության դեպքի շուրջ աղմուկը:

Ամերիկյան կողմը Մոսկվային հայտնել է, որ միկրոէլեկտրոնիկայի անօրինական արտահանման գործով անցնող 13 կասկածյալներից 10-ը ամերիկացիներ են, իսկ մյուս 3-ը նախկին ԽՍՀՄ երկրներից են, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ արտգործնախարարին:  

«Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, և պարզել, թե արդյո՞ք 13 ձերբակալվածների մեջ իսկապես ՌԴ քաղաքացիներ կան», - ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ մինչ այդ Ռուսաստանի փոխարտգործնախարարն արդեն հայտնել էր ձերբակալվածներից մեկի հետ հյուպատոսական հանդիպում անցկացնելու մասին: Սակայն չէր մանրամասնել հանդիպման արդյունքերը: