05.10.2012 01:01

Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են շվեյցարացի պատգամավորների հետ

Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են շվեյցարացի պատգամավորների հետ

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին: Ինչպես iLur.am-ի հետ զրույցում նշեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության, մարդու իրավունքների, դատական համակարգի, ընտրությունների կեղծման եւ արտաքին քաղաքական խնդիրներինվերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչներ Վահագն Խաչատրյանն ու Արմենակ Դովլաթյանը: