11.05.2013 18:22

Եթե կա պայքար` կա արդյունք

Եթե կա պայքար` կա արդյունք

Կեղծված Երևանի ավագանու ընտրությունների ֆոնին օրերս տեղի ունեցած երկու կարևոր իրադարձություն մնացին աննկատ: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է Կոնգրեսի երիտասարդների գործով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմանը: Իհարկե, երիտասարդների գործով միակ ընդունելի որոշումը կլիներ նրանց բացարձակ արդարացումը, բայց այն ինչ տեղի ունեցավ մայիսի 8-ին, որպես բավականին լուրջ ձեռքբերում, կարծում եմ, չարժանացավ բավարար ուշադրության: Առաջին անգամ Վճռաբեկ դատարանում տեղի ունեցավ բաց` լրագրողների ներկայությամբ նիստ, առաջին անգամ Վճռաբեկ դատարան քաղաքական գործով վճիռը բեկանեց: Ավելին` Վճռաբեկ դատարանն ուղղակի ջախջախեց նախկինում կայացված դատավճիռները` ըստ էության դրանք որակելով անօրինական: Միամիտ են այն մարդիկ, որ կարծում եմ, թե սա Վճռաբեկ դատարանի և ընդհանրապես մեր դատական համակարգի հանկարծակի բարեփոխման կամ հրաշքի հետևանք է: Ոչ, սա քաղաքացիների պայքարի, հասարակական և միջազգային ճնշման արդյունք է: Եթե չլինեին գրեթե երկու տարի շարունակվող բողոքի միջոցառումները, եթե չլինեին երիտասարդների քաղաքական հետապնդումը դատապարտող ՀԿ-ների հայտարարությունները, եթե չլինեին ոչ իշխանական կուսակցությունների երիտասարդական կառույցների գործի վերաբերյալ հայտնած մտահոգությունները, եթե չլինեին միջազգային կառույցների հետ աշխատանքի արդյունք հանդիսացած ԵԽԽՎ-ի , ՄԱԿ-ի, ԱՄՆ Պետդեպի, Եվրոպայի երիտասարդ լիբերալների միության, ԵԽԽՎ նախարարների, Human Rights Wotch-ի և մյուսների նամակները, հայտարարություններն ու զեկույցները, ապա համոզված կարելի է ասել, որ մայիսի 9-ին Հայաստանը կունենար չորս քաղբանտարկյալ: Սակայն հետևողական պայքարի արդյունքում մենք ոչ միայն չունեցանք ևս երեք բանտարկված երիտասարդ, այլ նաև կարող ենք արձանագրել իշխանությունների, մեղմ ասած, զգալի նահանջը տվյալ գործով:

Հաջորդ իրադարձությունն իր հնչեղությամբ շատ ավելի պակաս, բայց նշանակությամբ նույնքան կարևոր էր: Խոսքը վերաբերվում է Տիգրան Մուկուչյանի կողմից նախանշված ֆեյսբուքյան հայտնի ասուլիսից հրաժարվելուն, երբ քաղաքացիներն իրանց միասնական գործողություններով ուղղակի պարտադրեցին ԿԸՀ նախագահին չներկայանալ ուղիղ եթերի:  Սա իսկապես արդյունավետ պայքարի և միասնական անհնազանդության արդյունավետության դասագրքային մի օրինակ էր: Պարզվեց, որ համակարգը ամենակարող չէ և, որ ցանկության դեպքում քաղաքացին ինքը կարող է լինել խաղի տերը և այդ խաղում թելադրել սեփական կանոնները:

Վերոնշյալ երկու դեպքում էլ հստակ երևացին համակարգի վախերը` հանրային հնչեղություն, հարցերի միջազգայնացում և ընդվզում: Համակարգը զարգանում է` վախենալով կորցնել իր իշխանությունը, հարձակվում է` վախենլով հայտնվել ճաղերի ետևում, նահանջում է հանրային ճնշման վախից դրդված և զսպվում է միջազգային ճնշումների ենթարկվելու վախից:  Հետևաբար, եթե իշխանությունների շարժիչ ուժը վախն է  նրան վերահսկելու և նրանից վերջնականապես ազատվելու ճանապարհն այդ իրողության ճիշտ օգտագործումն է: Հարկավոր է անդադար պայքար:

Հ.Գ. Այս դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ պայքարը թեկուզ և փոքր, բայց մշտապես տալիս է արդյունքներ: Եթե կա պայքար` կա արդյունք: Եվ եթե պայքարը շարունակվում է, ապա ուշ թե շուտ անխուսափելիորեն առաջանլու են ռեժիմի ամենսարսափելի` ունեզրկվելու և ճաղերի ետևում հայտնվելու վախերը, որոնք և ստիպելու է նրան, ինչպես և այժմ անդադար նահանջել:

Արեգ Գևորգյան